Սիրելի ընթերցող, Լրացավ իմ գործունեության 80 տարին։ Հյուսեցի այս գեղեցիկ ենթամարզի՝ Գորիս աշխարհի տարեգիր կենսագրությունը՝ նվիրվածությամբ, մեծ պատասխանատվությամբ և ամենայն մանրամասնությամբ։ Աշխատել եմ անաչառորեն վերլուծել իրադրությունը տարբեր ժամանակաշրջաններում։ Եվ եթե թերթես իմ էջերը, ու տարիների հեռվից ինչ-որ բան քեզ հարազատ չթվա, իմացիր՝ մեղավորը ժամանակի շունչն է, որն իշխում է մտքի, ցանկությունների և հնարավորությունների վրա։ Այդպես էր նաև այն տարիներին, երբ թերթը կոչվում էր «Կարմիր Զանգեզուր» կամ «Ստալինյան դրոշով»։ Ինչպե՞ս պաշտամունքը չփառաբանել, երբ դա դարձավ տուրելու, գործելու հիմքը: Հակառակը՝ ճանապարհը դատապարտյալների կողքին էր, նրանց ճակատագրին արժանանալը։ Պետք էր՝ փառաբանվում էր սոցիալիստական մրցությունը, մեծարվում էին առաջավորները, անվերջ գովասանքների էին արժանանում։ Միաժամանակ քննադատվում էին հասարակական տգեղ երևույթները՝ անընդունելին, սպեկուլյացիան, կաշառակերությունը։ Թերթը միշտ էլ բարձր է պահել ժողովրդի հայրենասիրական ոգին թե՛ Հայրենական, թե՛ ազգամիջյան պատերազմների տարիներին։ Կերտել է հերոսների կերպարները, ոգեշնչել մյուսներին։ Անմահացածներին կյանքի ուղեգիր է տվել իր գեղեցիկ պատումներով։ Անկախությունից հետո էլ թերթը դարձել է անկախ, իր ճակատագրի տերը։ Այսօր, չնայած որոշ աննշան վերապահումներին, խոցելի են բոլոր վատ արարքներն ու երևույթներն իրականացնող մարդիկ, խոցելի է ցանկացած տգեղ հասարակական արարք։ Լինելով ենթամարզի հասարակական-քաղաքական լրագիր՝ «Զանգեզուրը» տեղեկացրել է բնակիչներին Հայաստանի, աշխարհի և ենթամարզի իրադարձությունների մասին։ Նա ներկայացրել է իրավիճակը, շեշտը դնելով մարդու պաշտպանության և իրավունքների ոտնահարման դեմ։ Ու ամենակարևորը՝ դարձել է իր բնակիչների հույզերի ու մտքերի արտահայտիչը։ Ընդունած գաղափարախոսությանը հավատարիմ՝ «Զանգեզուրը» կշարունակի իր կենսագրությունը։ Եթե սիրենք մեր աշխատանքը և լինենք ժողովրդի նեցուկը, մենք կհյուսենք նոր հատորներ և կհանձնենք դարերին՝ կատարելով մեր սրբազան պարտքը՝ լրագրողի պարտքը։
Շրջանի տարբեր հիմնարկներում, դպրոցներում, տեխնիկումում և կոլեկտիվներում անցկացվում են զեկուցումներ՝ նվիրված Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխության 30-ամյակին։ Ագիտատորները ներկայացնում են ընկեր Մոլոտովի զեկուցումը, որը քննարկվում է կոլխոզներում և հիմնարկներում։ Բանվորներն ու աշխատողները մեծ հետաքրքրությամբ լսում են զեկույցները և իրենց կարծիքն են հայտնում։ Ագիտատորները շեշտում են Սովետական Միության դիվանագիտության հաջողությունները և անհրաժեշտությունը՝ ավելի եռանդով աշխատելու, որպեսզի ամրապնդվի երկրի տնտեսական հզորությունը և պահպանվի կայուն խաղաղություն։
1918-1920 թվականներին դաշնակցականները փորձեցին զինված ուժով ճնշել Զանգեզուրի աշխատավորների լենինյան գաղափարներով ոգեշնչված ընդվզումները: Գորիսի ընդհատակյա կուսակցականները տարածում էին հեղափոխական թռուցիկներ և գաղափարներ, ինչը դաշնակցականների վրեժի պատճառ դարձավ: Խնձորեսկում նրանք գնդակահարեցին բազմաթիվ կոմունիստների, այդ թվում՝ Սոնա Թաթարյանին և Թադևոս Թելունցին, իսկ Արշակ Ռալյանի գլխի համար խոստացան երեք միլիոն ռուբլի: Մարգարիտ Ռալյանը, չնայած կտտանքներին, հրաժարվեց բացահայտել կուսակցականների գտնվելու վայրը: Դաշնակցականները նաև զանգվածային գնդակահարություններ իրականացրին Տեղ, Ալիղուլի, Քարահունջ և Տաթև գյուղերում՝ բազմաթիվ մարդկանց ստիպելով սպանել միմյանց: 1921 թվականին Կարմիր բանակը մտավ Զանգեզուր, ջախջախեց դաշնակցականներին և հաստատեց սովետական կարգերը, բերելով աշխատավորներին ազատություն և խաղաղություն: