«Զանգեզուր» թերթի առաջին համարը հրատարակվել է 1934թ․ դեկտեմբերի 5-ին։ Այն տարբեր անուններով՝ «Կարմիր Զանգեզուր», «Ստալինյան դրոշով», «Որոտան» տպագրվել է մինչև 2018թ.: Թերթի էջերում տեղ են գտել տարածաշրջանի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային իրադարձությունների մասին նյութեր, լուսանկարներ։
Տարիների ընթացքում թերթն անվանափոխվել է, իսկ 1962 թվականից մինչև 2018-ը, պահպանել է «Զանգեզուր» անունը։ Թերթի արխիվը գիտական մեծ աղբյուր է պատմական, աշխարհագրական, ազգագրական և այլ ուսումնասիրությունների համար։
Տարիների ընթացքում թերթում աշխատել են տասնյակ նվիրյալներ՝ լրագրողներ, թղթակիցներ, սրբագրիչներ, ադմինիստրատիվ աշխատակիցներ, որոնց ջանքերի շնորհիվ երկար տարիներ շաբաթական երեք անգամ հրատարակվել է «Զանգեզուր»-ը։
Թերթի առաջին հիմնադիրը եղել է ՀԿԿ Գորիսի շրջկոմը և Շրջգործկոմը։ Թերթը վերագրանցվել է 1989թ, և հիմնադիրներ են դարձել թերթի ստեղծագործական թիմի անդամները, ինչպես նաև Գորիսի քաղաքապետարանը։
2001թ․ թերթի հրատարակիչը դարձել է «Հաջողության Թալիսման» ՍՊԸ։
«Զանգեզուր»-ի վերջին համարը հրատարակվել է 2018թ․օգոստոսի 21-ին։
Թերթի ստեղծագործական աշխատանքները համակարգել են խմբագիրներ՝
Քերոբ Գևորգյանը, Արամայիս Մնացականյանը, Թադևոս Փարսյանը, Գուրգեն Բախշյանը, Բենիկ Գասպարյանը, Քրիստափոր Պետրոսյանը, Հակոբ Մանվելյանը, Սերյոժա Ղազարյանը, Սամվել Ալեքսանյանը, Սուսաննա Շահնազարյանը, Գրետա Գրիգորյանը։